Աշխարհում ոչ մի բանակ նման ատելություն չի վայելում ժողովուրդների շրջանում, որքան ԱՄՆ բանակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։
Ռաիսին հայտարարել է, որ Իրանի անվտանգությունը չի հենվում օտար երկրների և աշխարհի տերությունների վրա․ «Մեր երկրի անվտանգությունն ապահովվում է միայն ժողովրդի և զինված ուժերի կողմից», - նշել է Իրանի նախագահը:
Խոսելով Պաղեստինի հարցի մասին՝ Իրանի նախագահը հայտարարել է․ «Աշխարհն ատում է «սիոնիստական ռեժիմը», ամերիկյան զինված ուժերը և այն ուժերը, որոնց նրանք աջակցում են»:
0Comments