Արտագնա աշխատանքի մեկնած և վերդարձած մեր հայրենակիցները պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ:
Այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների հարկմանը։
«2018թ.-ից մինչև այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 189 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել։ Մարտունու նոր ԲԿ-ն Էդ ո՞ւմ է սպասարկելու»,- Գեղարքունիքի մարզում կատարված ծրագրերը թվարկեց վարչապետը։
Ներկայացնելով մարզում կատարված աշխատանքները, Փաշինյանն ասաց․ ««Закон подлости», վճռական պահին երկար տողեր եկան»։
Եվ դարձյալ շարունակեց ընթերցել ծրագրերը ցանկը, որն իրականացվել են մարզոում։
Արտագնա աշխատանքի մեկնողների հարկման վերաբերյալ ՊԵԿ նախագահ Ռուսատամ Բադասյանն ասաց, որ այս փուլում նրանց չեն հարկի, այլ՝ փուլային տարբերակով կգնան հարկման ներդրմանը։
«Գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը, ուղղակի այդ դեպքում ստացվում է այնպես, որ չգրանցվածի վերաբերյալ տեղեկություններ չենք ստացել, իսկ գրանցվածի վերաբերյալ ստացել ենք, բացի այդ, քանի որ երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել ու եկամտային հարկ չի վճարվել, այդ դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել:
Կարծում ենք՝ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել ու վերացնել այս ազդեցություններն ու գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրմանը»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը։
0Comments