Մհեր Գրիգորյանը՝ «ռուսամետ» լինելու ու արևմտյան ներդրումները խոչընդոտելու մասին. Ուղղակի լուրջ չէ

Մանրամասներ
քպ

Ուղղակի լուրջ չէ, այսպես արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը հանրության մի մասը կողմից ընկալվում է որպես «ռուսամետ» գործիչ և խոչընդոտվում են արևմտյան ներդրումները։

«Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ո՞նց կարող եմ ես դա անել։

Շատ եմ  հարգում լրագրողների աշխատանքը, բայց պետք է լրագրողներն էլ հարգեն իրենց աշխատանքը։ Ձեր հարցերի մեջ ես պետք է հարգանք զգամ»,- նշեց փոխվարչապետը։