Միացյալ Նահանգները մարտի 1-ից կարգելի չդասակարգված ադամանդների և ադամանդե զարդերի ներմուծումը Ռուսաստանից, ասվում է ԱՄՆ գանձապետարանի կողմից հինգշաբթի հրապարակված ընդհանուր լիցենզիայի համաձայն:
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետդեպարտամենտի, Առևտրի և Ներքին Անվտանգության դեպարտամենտների հետ խորհրդակցությունների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող ապրանքների արգելքը վերաբերում է ադամանդե զարդերին և չդասակարգված ադամանդներին»,-ասվում է ԱՄՆ ֆինանսական գերատեսչության փաստաթղթում։
0Comments