Ռուսաստանի ՊՆ-ն մեծ ուշադրություն կդարձնի ՀԱՊԿ խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Սերգեյ Շոյգու

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին այսօր խորհրդակցության ընթացքում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հունիսի 1-ից զինված ուժերում մեկնարկում է ամառային ուսումնական շրջանը։ Մեծ ուշադրություն կդարձվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին «ՍՄՈԱ պլյուս»-ի (ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների իրականացումը կապահովի բանակի և նավատորմի պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, կպաշտպանի ազգային շահերը և արդյունավետ արձագանքելը ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին։