Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի համար պայթուցիկները առաքվել են ծովով, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես եւ արդյոք դրա համար օգտագործվել է հացահատիկատար նավ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, այսպես կոչված բեռը, ավելի ճիշտ՝ պայթուցիկները, ծովով ուղարկվել են Օդեսայից, բայց չի պարզվել՝ արդյոք այն տեղափոխվել է հացահատիկատար նավով։ Դրա պատասխանը դեռ չկա»,-լրագրողներին ասել է Պուտինը։
0Comments