«Փաշինյանը հայտարարում է խաղաղության մասին, Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայցեր է պատրաստում»․ Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հունվարի 31-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով երկու որոշում է կայացրել։

Այդ հայցերը վերաբերում են Ուկրաինայի տարածքում կատարված իրադարձություններին։ Դատարանը ոչ ամբողջությամբ, սակայն բավարարել է Ուկրաինայի հայցերը։

Ադրբեջանում համարում են, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի այդ որոշումները կարող են Ադրբեջանի համար դատա-իրավական նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղում կատարվածի համար Հայաստանի դեմ այդ դատարան հայցեր ներկայացնելու համար։ Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է խաղաղության մասին, սակայն դրանից Հայաստանն ամենևին էլ չի մոտենում Ադրբեջանի հետ խաղաղ և անվտանգ գոյակցությանը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան