«Իրավիճակը ճակատում ավելի լուրջ է, քան 2022-ին». Կուլեբա

Մանրամասներ
ուկրաինա

«Ուկրաինայի ռազմաճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ զինամթերքի պակասի պատճառով»․ այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Նրա խոսքով՝ «իրավիճակը շատ լուրջ է, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լուրջ, քան գրեթե երկու տարի առաջ՝ ռուսական ներխուժման ժամանակ»:

Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ հունվարի 23-ի առավոտյան ՌԴ-ի զանգվածային հրթիռակոծությունը վկայությունն է այն բանի, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և ՀՕՊ հրթիռներ․ «Թեև Ուկրաինան զգալիորեն ավելացրել է իր արտադրությունը և շարունակելու է դա անել, մենք առաջվա պես տեսնում ենք, որ արևմտյան պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի չէ բավարար քանակությամբ զինամթերք արտադրել»,-ասել է նախարարը: