Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային ծառայության համար 18-ից 24 տարեկան տղամարդկանց հավաքագրման մեկնարկի մասին։ ТАСС-ի փոխանցմամբ՝այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես գործարկել է «Պայմանագիր 18-24» նախագիծը»,- ասվում է տեքստում 1 միլիոն գրիվնայի (մոտ 24 հազար դոլար) պայմանագիրը կնքվում է 1 տարով. աշխատավարձ, պետական ծախսերով կրթություն, անվճար բուժօգնություն, մասնավորապես ատամնաբուժական պրոթեզավորում և մեկ տարի ծառայելուց հետո արտերկիր մեկնելու իրավունք»։ ՊՆ-ն պնդում է, որ պայմանագրի ավարտին 12 ամսով տարկետում կտրվի զորահավաքից։
Ավելի վաղ Ուկրաինայի բանակի պահեստազորի մայոր Ալեքսեյ Գեթմանը կարծիք էր հայտնել, որ երիտասարդներին, որոնք դեռ չեն հասել զորակոչային տարիքին, ԶՈւ-ին ներգրավելու պայմանագրերը միջանկյալ փուլ են, որից հետո Ուկրաինայում կհայտարարվի 18 տարեկանների զորակոչ։
0Comments