Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
0Comments