Opel-ը բախվել է պարեկային ծառայության Toyota-ին, ապա Mercedes-ին և շրջվել

Մանրամասներ
opel

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել, բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող (քանի որ հանդիպակաց գոտում ճանապարհաշինարարները կատարում էին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ) Mercedes -ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Մեկ հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Տեղում վարորդները, այդ թվում՝ պարեկները, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: