Հուլիսի 7-ին Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 3-ը Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նրանցից 2-ը՝ 12 և 16 տարեկան երեխաներ, տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մեկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր:
Երկու երեխան էլ գիտակից են, այս պահին անցնում են համապատասխան զննություն:
Վրաստանի ավտովթարից տուժած 5 քաղաքացիներից 3-ն արդեն ՀՀ-ում են
Նրանցից 12 և 16 տարեկան երեխաները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են, մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը` ծանր
0Comments