ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում 2024թ-ի բյուջեի քննարկման ժամանակ մեջբերեց բյուջեի կառավարության զեկույցի՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձից որոշ հատվածներ։
««Այս բյուջեն նախորդ տարիներին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունների շարունակությունն է»։ Ես հիշում եմ, որ նախորդ տարիներին հպարտորեն այս ամբիոնից հայտարարվում էր արժանապատիվ Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության, երաշխիքների լիարժեք ապահովման մասին։
Հիմա, եթե այս բյուջեն դրա շարունակությունն է, ու մենք տեսնում ենք, թե ինչ հետևանք ունենք, շատ տխուր եզրահանգման ենք գալիս։ Եթե նախորդ դրսևորոմները այս բյուջեով էլ պետք է լինի, ուրեմն սա ավելի ծանր հետևանքներ է բերելու։ Այստեղ խոսվեց նաև մի հրաշք երկրի մասին, որտեղ մարդիկ պետք է երջանկությունից ուղղակի պար գան, մինչդեռ մենք ունենք 150,000-ից ավելի տեղահանված հայրենակիցներ, որոնց նվազագույն իրավունքների պաշտպանության համար ՀՀ իշխանությունները ռիսկ չեն անում բարձրաձայնել։ Մենք կարդում ենք նաև մի այսպիսի նախադասություն՝ «մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ ու տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, որոնց պետք է ապահովենք առաջնային անհրաժեշտ հոգատարությամբ և ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։
Մինասյանը կառավարության այս զեկույցը մահախոսական անվանեց։
0Comments