Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել Պաղեստինի ժողովրդի դիմադրության պատմության մեջ. Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
իրան

Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել օկուպանտների դեմ դիմադրության և զինված գործողությունների տարեգրության մեջ :

Ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Նա շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության բոլոր խմբերին ու հոսանքներին՝ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության կապակցությամբ, հայտնում է ISNA-ն։

«Այս գործողությունը ցույց տվեց, որ Պաղեստինում դիմադրության շարժումը շատ մեծ ինքնավստահություն ունի օկուպանտների դեմ համակցված և բազմաչափ գործողություններ իրականացնելու համար և այս գործողության մեջ օգտագործեցին անակնկալ տարրեր և այլ համակցված մեթոդներ, որոնք ցույց են տալիս Պաղեստինի ժողովրդի վստահությունն ընդդեմ օկուպանտների։

Մենք հուսով ենք, որ դիմադրության շարժումը կարող է ավելի շատ հաղթանակների հասնել Պաղեստինի ազատագրման և Պաղեստինի ժողովրդի նկրտումների իրականացման ճանապարհին»,- նշել է նա։