Ռուսական բանակը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքին․ Կան զոհեր և վիրավորներ․ Ֆոտո

Մանրամասներ

Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական թեւավոր հրթիռից ավերված ինը հարկանի շենքի փլատակների տակից 15 մարդ է փրկվել, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

Դնեպրոպետրովսկի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն գրում է 10 վիրավորի մասին։ «Նախնական տասը վիրավոր, նրանցից երկուսը երեխաներ են, վիրավորներից երեքը ծանր են, բոլորն այժմ հիվանդանոցում են», գրել է նա։ Դեպքի վայրում են փրկարարական ծառայությունները։ Զոհերի ստույգ թիվը ճշտվում է։