Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ermenihaber-ը։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։
Քննադատական տեքստերում հանդիպում են հետևյալ գլխագրերը՝
«Բաքուն Ադրբեջան չէ»,
«Ալիևը հատել է Իրանի կարմիր գծերը»,
«Բաքուն տարածաշրջան է բերել Իրանի թշնամիներին»։
Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգներն անվանում են «Հարավային Ադրբեջան»։ Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։
Ազարիներ - էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։
0Comments