Սեպտեմբերի 27-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալ Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանգ Մինգի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի միջև Պեկինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում եվրասիական առաջատար տարածաշրջանային երեք կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական և կանխատեսող կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը»,-նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
0Comments