Ղազախստանում որոշել են չվերականգնել Նազարբաևի քանդված արձանը

Մանրամասներ

ա

Ղազախական Թալդիկորգանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչ ճակատագիր կունենա Նուրսուլթան Նազարբաևի արձանը, որը քանդվեց երկրում անկարգությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Նշենք, որ արձանի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին ամբողջ թափով ընթանում են վնասված շինությունների վերանորոգման աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է արձանին, ապա որոշում է կայացվել հարցին անդրադառնալ ավելի ուշ, երբ կվերանորոգվեն բոլոր տուժած օբյեկտները։