Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում է ՀՅԴ գրասենյակ

Մանրամասներ
իշխան սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում է ՀՅԴ գրասենյակ:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ժամը 22:00-ին հրավիրում եմ Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակ` ստեղծված ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզի քննարկման և լուծումներ գտնելու նպատակով:

Այս պահին գտնվում ենք Հանրապետության հրապարակում և աջակցում իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին»,- գրել է նա: