Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավորը. Պեսկով

Մանրամասներ
պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում շարունակում է մնալ անվտանգության երաշխավորը, սեպտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին գրում է iz.ru-ն:

«Մեզ մտահոգում է, որ լարվածությունը չի թուլանում: Չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է մնալ անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք շփումները թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ։

Մենք երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում»,- ասել է Պեսկովը։