Զգույշ եղեք․ Սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում. Արթուր Պապյան

Մանրամասներ
6

Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։

Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։

Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։

Ուզում եմ ասել` զգույշ եղեք։

Արթուր Պապյան