Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ դիտորդական առաքելությունը օգտակար գործիք է, որը հմուտ իշխանությունը կարող էր օգտագործել՝ սահմանային կայունությունն ապահովելու նպատակով:
Խնդիրը ճիշտ կարող էր մատուցվել նաև Մոսկվայում և Թեհրանում:
Բայց դա անելու փոխարեն՝ գործող իշխանությունը այդ համեստ առաքելությունն օգտագործեց որպես «ճամբարափոխության» «դրոշ», հիմա էլ «հերոսաբար» դատափետում է Ռուսաստանի ԱԳ կոշտ հայտարարությունը:
«Հանճարեղ» անտաղանդ է պետք լինել՝ երկիրը աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ դարձնելու, հետո «կույս» ձևանալու համար:
Հիմա «կատաղած» արձագանքեք, ձեր մոտ միայն դա է ստացվում...»:
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց
0Comments