ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ի հետ զրույցում արած հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ցույց են տալիս՝ ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելն իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր...», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաքում էթնիկ զտումները կանխելու համար», - գրել է Կոստանյանը։
Ավելի վաղ Ալիևը, պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե ո՞րն էր իր առաքելությունը՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելը, թե պատերազմում հաղթելը, հայտարարել էր, որ «հաղթանակը պատերազմում իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ է պսակվել»։
0Comments