Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմանում Բագրատունյաց պողոտա – Չեխովի փողոց խաչմերուկում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են 20-ամյա Նորայր Հովհաննիսյանի վարած Ford Focus մակնիշի և 50-ամյա Արամ Միրզոյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Միրզոյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է մայթում: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը, ապա փակել երկու ավտոմեքենաների գազաբալոնների փականները:
0Comments