Հայաստանի պաշտոնյաներն Արցախի գործընկերների զանգերին այլեւս չեն պատասխանում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
«Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ:
Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլեւս չեն պատասխանում:
Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում:
Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ գուցե իսկապես բան չունեք ասելու, էլ չեք կարող որեւէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից:
Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք»,- գրել է նա:
0Comments