Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանում Պրիգոժինի ձախողված բունտից հետո կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, համառ լուրեր են տարածվում, որ Շոյգուն ձերբակալված է, իսկ նրա պաշտոնի համար արդեն կոնկրետ թեկնածու կա, ինչպես խոստացվել է Պրիգոժինին:
Խոսքը Պուտինի նախկին թիկնապահ, անձնական օգնական, ներկայում Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի մասին է: Հայտնի է, որ Դյումինը զբաղեցրել է նաև ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ուստի նախարարի պաշտոնի համար նրա թեկնածությունը բնականոն է դիտարկվում՝ որպես ոլորտին քաջածանոթ մասնագետի:
Նա համարվում է Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, ում վստահում է ՌԴ նախագահը:
50-ամյա Ալեքսեյ Դյումինը գեներալ-գնդապետի զինվորական կոչում ունի։
2014 թվականին նա նշանակվել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, ՌԴ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, ով առանցքային դերակատարում է ունեցել Ղրիմի օկուպացիայի ժամանակ:
Դյումինը նաև համարվում է ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի հավանական հետնորդներից մեկը:





0Comments