«Անհանգստացած եմ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ. Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչով

Մանրամասներ

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերում գրառում է կատարել ՀՀԿ փախնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և իշխանությունների հետապնդումների մասին, որում ասվում է.

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։

Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։

Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։