Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին։
«Մենք սգում ենք Մոսկվայում հարձակման զոհերի ընտանիքների հետ միասին։ Անմեղ մարդիկ, որոնք պարզապես ցանկանում էին ռոք-համերգ լսել, սառնասրտրեն սպանվել են։ Մենք դատապարտում ենք վախկոտ, անմարդկային ահաբեկությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա։
Մենք ցավակցում ենք Ռուսաստանի ժողովրդին»,- գրել է Բերբոքը Х-ի իր միկրոբլոգում։
Մինչ այդ ցավակցություններ էր հայտնել նաեւ Գեմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
0Comments