
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը: Ըստ աբյուրի՝ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Ֆրանսիայի նախագահը կրկնել է ադրբեջանցի գործընկերոջն ուղղված իր կոչը՝ վերադառնալ հրադադարին և ուժերը պահել իրենց սկզբնական դիրքերում։ Վերջին օրերի բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Նա նաև հիշեցրել է իր պահանջը՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։
0Comments