Կարեն Անդրեասյանի դեմ քրգո՞րծ է հարուցվել. ԲԴԽ-ում տեղեկություն չունեն

Մանրամասներ

 Բարձրագույն դատական խորհրդում տեղեկություն չունեն, որ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական վարույթ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։

Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ազգային անվտանգության ծառայությունում քրեական վարույթ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։