ուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով զոհված ռուսաստանցու աճյունը հանձնվել է մասնագիտացված ընկերության՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 13-ին, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը։
«Որոշ ժամանակ անց զոհված ՌԴ քաղաքացու աճյունը կընդունի նրա հայրը, ով գտնվում է Եգիպտոսում», – ՏԱՍՍ-ին ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ տղամարդը որդու աճյունը կտանի Ռուսաստան, հայտնում է RT-ն։
Հունիսի 8-ին հայտնի է դարձել Հուրգադայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով 23-ամյա ռուսաստանցու զոհվելու մասին։ Լողափը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Dream Beach հյուրանոցի հարեւանությամբ։
0Comments