Ֆիդանի և Քալընի նոր պաշտոններ ստանձնելը վտանգ է ներկայացնում Հունաստանի համար

Մանրամասներ

Հունական մամուլի հետաքրքրության շրջանակներում են հայտնվել Թուրքիայի կառավարության կազմում տեղի ունեցած նոր նշանակումները։ Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ հատկապես արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Թուրքիայի հետախուզության նախկին տնօրեն Հաքան Ֆիդանի և հետախուզության նորանշանակ տնօրեն Իբրահիմ Քալընի նշանակումները։

Հունական մամուլի էջերում շրջանառվում է, որ երկու գործիչները շատ ուժեղ կերպարներ են և նշվում է, որ հույն ժողովրդին պետք չէ խաբել այնպիսի հայտարարություններով, թե իբր Թուրքիան վարում է «խաղաղասեր» քաղաքականություն։

Նշվում է նաև, որ Էգեյան ծովում Թուրքիայի վարչակազմի մտադությունները վտանգ են ներկայացնում Հունաստանի համար։ Թերթերից մեկի պնդմամբ Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։