Զենքը գնելուց բարձրաձայնում ենք, զենքը չեն ուղարկում՝ բարձրաձայնում ենք, ասում ենք, որ փողը ձեռքներս՝ զենք չենք կարողանում գնել

Մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Դոխոլյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թշնամիները 30 տարի լուռ վերազինում էին իրենց բանակը, գնում սպառազինություն, հիմնական գումարը ներդրվում էր մարտունակության բարձրացման համար, նրանց պաշտպանական բյուջեն դեռևս տարիներ առաջ զգալիորեն մեծ էր, քան մեր երկրի ամբողջ բյուջեն։
Մենք կոտրված, ջարդված, առանց լուրջ սպառազինության (որը կարող է հավասարազոր լինի թշնամու ուժերին), զենքը գնելուց բարձրաձայնում ենք, զենքը չեն ուղարկում՝ բարձրաձայնում ենք, ասում ենք, որ փողը ձեռքներս՝ զենք չենք կարողանում գնել։ Հետաքրքիր է, այդ որքա՞ն մեծ գումար ենք կարողացել հավաքել 1-2 տարում, որ ամբողջ աշխարհով հայտարարում ենք։
Ճիշտ է, զենք գնելով, գործող իշխանության վերարտադրման շանսերը զրոյական կլինեն, քանի որ ամեն օր տեսանելի չի լինի ժողովրդին՝ այն տրանսպորտ չէ, ասֆալտ չէ, բակերի բարեկարգում չէ։

Կշեռքի մի նժարում պետական բյուջեի հաշվին քաղաքն ենք գեղեցկացնում, մյուս նժարին հայրենիքի կործանման վտանգն է, որը կարծես այդքան էլ հետաքրքիր չի ոմանց համար....»:

Լևոն Դոխոլյան