Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար

Մանրամասներ

Հունիսի 1-ից Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար։ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Տեղեկությունը տարածում են լեհական լրատվամիջոցները։

Որոշման համաձայն՝ Լեհաստանը թույլ չի տա Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարներին, կցանքներին և կիսակցորդներին Բելառուսից իր տարածք մուտք գործել։

Բացի այդ, Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Բելառուսի 365 քաղաքացիների, այդ թվում՝ ավելի քան 150 պատգամավորների նկատմամբ։

«Այդ մարդիկ աջակցել են բելառուսական ռեժիմին, ինչպես նաև լեգիտիմացրել են Մինսկում իշխանություններին և աջակցել ռեպրեսիվ քաղաքականությանը։ Վարշավան այս որոշումն ընդունել է՝ ի պատասխան լեհ-բելառուս լրագրող և ակտիվիստ, Լուկաշենկոյի քննադատ Անջեյ Պոչոբուտի ձերբակալությանը։ Բելառուսի դատարանը դատապարտել է ութ տարվա ազատազրկման։