Լեհաստանի մի քանի հիվանդանոցներում արձանագրվել են New Delhi (NDM) վտանգավոր մանրէով վարակման դեպքեր: Այդ մասին հայտնել է Gazeta.pl-ն։Նշվում է, որ այդ մանրէն հայտնաբերվել է Վարշավայի մասնագիտացված հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի մի քանի հիվանդների մոտ:
Ավելի վաղ վարակը նկատվել էր Պոզնանի բազմապրոֆիլ հիվանդանոց դիմած 10 անձանց մոտ:Մանրէն ի թիվս այլ ախտերի առաջացնում է թոքաբորբ, միզուղիների կամ մարսողական համակարգերի բորբոքում։
Երկրի բուժհաստատություններում արդեն իսկ ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցներ։NDM-ն Klebsiella pneumoniae մանրէի շտամ է, որը դիմացկուն է հակաբիոտիկների մեծ մասի նկատմամբ:
0Comments