Կիևում մեկնարկում են ազգային դիմադրության վարժանքները

Մանրամասներ

Կիևի քաղաքապետարանը հայտարարել է ազգային դիմադրության մեկօրյա վարժանքների մեկնարկի մասին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կիևի քաղաքապետարանի կայքէջը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացիական բնակչությանը կսովորեցնեն ականապայթյունային անվտանգության հիմունքները:

Բացի այդ, նախատեսված է հրաձգային պատրաստություն և գործողությունների մշակում ճառագայթային և քիմիական աղտոտման պայմաններում։ Դասընթացները վարելու են համայնքային անվտանգության վարչության աշխատակիցները և կամավորները, ովքեր ունեն բավարար պատրաստվածություն: