Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատրաստվում է առաջիկա ամիսներին Մոսկվա այցելել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթաժողովի համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր մարդկանց:
Պեկինն ասում է, որ ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտությունը դադարեցնելու գործում, իսկ Սիի ճամփորդական ծրագրերին ծանոթ մարդիկ ասում են, որ Պուտինի հետ հանդիպումը կլինի բազմակողմ խաղաղ բանակցությունների առաջխաղացման մաս եւ Չինաստանին թույլ կտա կրկնել միջուկային զենք չկիրառելու մասին իր կոչերը:
Հրատարակությունը նշում է, որ արեւմտյան երկրները թերահավատություն են հայտնել Չինաստանի դիվանագիտական նախաձեռնության վերաբերյալ, որի լայն ուրվագծերն առաջին անգամ ներկայացրել է երկրի գլխավոր դիվանագետ Վան Յին՝ անցյալ շաբաթ Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում։
Այցի կազմակերպական աշխատանքները վաղ փուլում են, իսկ ժամկետները դեռեւս հստակեցված չեն, հայտնել են աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ Սի Ծինփինը կարող է Ռուսաստան այցելել ապրիլին կամ մայիսի սկզբին, երբ Ռուսաստանը կնշի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
0Comments