![ա](/sites/default/files/inline-images/%D5%BD%D5%A5%D5%B6%D5%B8%D6%80%20%D5%B0%D5%A1%D5%BD%D6%80%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6.jpg-.jpg)
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարդը սխալական է: Ամեն ոք, ով գործում է, հնարավոր է սխալվի և դա օրինաչափ է:
Սակայն անօրինաչափ է, երբ նա սխալվելով, ոչ միայն չի փորձում կատարած սխալն ուղղել, այլև գիտակցված համառությամբ շարունակում է այն կրկնել…
Գուցե անհատի պարագայում սա ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, բայց երբ այդ «համառությամբ» տառապում է մի ողջ ժողովուրդ կամ ժողովրդի մի զգալի հատված, ապա դա արդեն ոչ միայն անհասկանալի, այլև անբանական է և… կործանարար…
Հազարամյակների ընթացքում թույլ տրված մեր նախկին սխալների մասին չէ, որ կուզեի հիշեցնել, այլ այն ճակատագրական սխալի, որն ազգովի կատարեցինք 2018-ի ապրիլին և, ապա կուրորեն կրկնեցինք 2021-ի հունիսին ու այսօր էլ գիտակցված համառությամբ շարունակում ենք մնալ նույն այդ սխալի <<խոնարհ ծառան…
Հ.գ.- Լինում են սխալներ, որոնք ներման ենթակա չեն: Այսօր մենք պատժվում ենք հենց այդ սխալների համար…
Հ.գ.գ.- Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»:
0Comments