Կամ երբեք պետք ա չվառեիր Աղդամը, կամ պետք ա գիտակցեիր, որ վառելուց հետո էլ երբեք իրավունք չունես թույլ լինելու․ Արգիշտի Կիվիրյան

Մանրամասներ

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կա դարերից եկող ճշմարտություն, որ պարտված ազգերը հանձնվում են հաղթած ազգի քմահաճույքին, ու նրանից ա կախված, թե ինչ կանի կամ չի անի քո հետ։

Դրա համար էլ տարիներ շարունակ ես հա գրում էի, աղաղակում, որ գալու ա Արցախյան երկրորդ պատերազմը, որում մենք իրավունք չունենք պարտվելու, քանի որ ամեն ինչից զատ հոյակապ հասկանում էի, թե դա ինչպիսի հետևանքներ կունենա։

Ինչպես տարիներ առաջ մասնավոր խոսակցության ժամանակ նշեց Արցախյան շարժման ղեկավարներից մեկը, իրենք մեզ երբեք չեն ների վառված Աղդամը։ Դրա համար էլ պետք էր խելք ու կամք ունենալ կառուցելու այնպիսի պետություն, որ չպարտվեինք։ Հիմա մլավում եք, որ ի՞նչ: Դա էլ չի օգնելու...

P.s. Այսինքն, դու կամ երբեք պետք ա չվառեիր Աղդամը, կամ պետք ա գիտակցեիր, որ վառելուց հետո էլ երբեք իրավունք չունես թույլ լինելու»: