Հոլիվուդի ռեժիսորներին հրավիրում եմ այստեղ. սարսափ-մղձավանջ ֆիլմի ռեալ սցենար ունեմ… Բելլա Լալայան

Մանրամասներ

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոնց հասկանում եմ, Արցախում սեպտեմբերի 1-ից սկսելու են դասերը… լավ, դուք լոգիկա չունեք, խիղճ էլ չունե՞ք, թերսնված երեխան, որը հնարավորա գիշերը սոված է պառկել՝ քնելու, առավոտն էլ ծնողը տանը չի, որովհետև կաթի, հացի, պոմիդորի․.. հերթում է․..

մի ուտելու պատառ գտնելու դեգերումների մեջ է․․․

տանը քաղցր չկա, որ երեխան առանց ծնողի թեյը քաղցր անի՝ խմի, վազի դպրոց…

իսկ, որ դասերից գա՝ տեսնես մաման կամ պապան գոնե մի քաղցր բան կլինեն գտած․․․ չէ, չկար․․․.

Իսկ առավոտյան, ավտոբուս էլ չկա, ու հեթից դատարկ եկած ծնողը թերսնումից նվաղած երեխայի ձեռքից բռնած պիտի հոգսերից ծանրացած ոտքերը քարշ տա դեպի դպրոց, որ սովալլուկ երեխային, առանց տետր ու գրիչ, առանց գիրք ու պայուսակ հասցնի դասարան, որ երեկոյան ի՞նչ տրամադրությամբ երեխային դաս սովորեցնի, տնային կատարեն…

դուք, իսկապես, չհասկանալով եք մարդկանց այսպես հալածո՞ւմ, թե՞ հենց նպատակադրված ու հաշվարկված էլ անում եք ամեն բան։

Հոլիվուդի ռեժիսորներին հրավիրում եմ այստեղ. սարսափ-մղձավանջ ֆիլմի ռեալ սցենար ունեմ…

Արցախի ԿԳՄՍ, կորինավիրուս կոչված մեյմունության պատճառով քանի անգամ դասերը խաթարել եք, հետաձգել, դպրոցները փակել․.. հիմա պետք է դա անել, ոչ թե կորոնայի ժամանակ․.. նույնիսկ չեմ ասում, թե հեռավար պետք է անցկացնեք դասերը. ասում եմ՝ պետք է հետաձգել․..

էդ հոգեվիճակում ոչ ծնողը կարող է դասի մասին մտածել, ոչ թերսնված երեխան կարող դաս սովորել։

Իսկ այս պահին կարևորը երեխաների առողջությունն է, մարդկանց հիգեվիճակն է, այ բալամ, տուք կիժըք»։