Իմունային համակարգն ամուր պահելու համար անհրաժեշտ է հետեւել առողջ սննդակարգի: Եթե ցանկանում եք պաշտպանվել սեզոնային գրիպից եւ այլ շնչառական հիվանդություններից, ապա խորհուրդ ենք տալիս Ձեր սննդակարգ ներառել հետեւյալ մթերքը:
1. Ցիտրուսային մրգեր
Մրսածության կամ գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում վիտամին C օգտագործել, քանի որ այն բարձրացնում է իմունիտետը, նաեւ նպաստում լեյկոցիտների քանակի ավելացմանը, որոնք էլ վիրուսների դեմ պայքարի բանալին են: Ամենատարածված ցիտրուսային մրգերից են նարինջը, թուրինջը, կիտրոնը, մանդարինը, լայմը:

2. Կարմիր պղպեղ
Վիտամին C են պարունակում ոչ միայն ցիտրուսային մրգերը, այլեւ կարմիր պղպեղը, եւ նույնիսկ երկու անգամ ավելի շատ: Կարմիր պղպեղը նաեւ բետա կարոտինի աղբյուր է, որը առողջ է պահում աչքերն ու մաշկը:

3. Բրոկոլի
Բրոկոլին հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով: Այն պարունակում է վիտամիններ A, C եւ E: Բրոկոլին առավել օգտակար է թերխաշած տարբերակով կամ էլ ընդհանրապես հում:

4. Սխտոր
Սխորի օգտակարության մասին հայտնի է դեռեւս հին ժամանակներից: Այդ է պատճառը, որ այն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում: Սխտորն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Նաեւ իջեցնում է արյան ճնշումը:

5. Կոճապղպեղ
Շատերը հիվանդանալուց հետո սկսում են կոճապղպեղ օգտագործել: Այն օգնում է պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում կոկորդի ցավի նվազմանը: Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի ժամանակ:

6. Սպանախ
Սպանախը հարուստ է վիտամին C-ով, անտիօքսդանտներով, բետա կարոտինով: Ինչպես բրոկոլին, սպանախը եւս ցասնկալի է թեթեւակի խաշել:

7. Նուշ
Երբ խոսվում է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու մասին, վիտամին E-ն, իհարկե, անհամեմատ զիջում է վիտամին C-ին:
Այնուամենայնիվ, վիտամին E-ն եւս օգտակար է առողջությանը: Նուշը, օրինակ, հարուստ է E վիտամինով եւ օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին:

8. Արեւածաղկի սերմեր
Արեւածաղկի սերմերը նույնպես հարուստ են վիտամին E-ով, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B-6-ով: Հաճախակի արեւածաղկի սերմեր օգատործեք, եթե ցանկանում ենք ունենալու ամուր իմունային համակարգ:

Աղբյորը՝ Healthline.com
0Comments