Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով․ Վեհափառ
Սեպտեմբերի 12, 2025

Ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով․ Վեհափառ

By Մայիսի 28, 2025 138

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առիթով․

«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։

Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։

Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պապոյանն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հետ քննարկել է TRIPP հաղորդակցության ծրագիրն ու ենթակառուցվածքները

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին. Լևոն Տեր-Պետրոսյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել նաև ռուբլին

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարել են. Պեսկով

Չինաստանը  զգուշացրել է Մեքսիկային

iPhone 17-ին հիացմունքի փոխարեն երկրպագուները դիմավորել են հիասթափության հոգոցներով․ NYP

ԵՄ-ն 6-12 ամսվա ընթացքում կարող է դադարեցնել ռուսական գազի գնումը. ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն

Ռուսաստանը երբեք չի uպառնացել Եվրոպային. Կրեմլ

Արքայազն Հարրիի հետ Կիև է ժամանել նաև Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկին

Ֆրանսիայում ավելի քան հարյուր պատգամավոր կողմ է արտահայտվել Մակրոնի իմպիչմենտին

Քարդի Բին ցուցադրել է իր հետույքին արված հսկայական դաջվածքը

2024 թվականին Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտների ծավալը կազմել է մոտ 2.4 տրիլիոն դրամ. ՊԵԿ

ՀՀ-ն չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ

Հայտնի է ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը

Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ