Ծաղկաձորում անչափահաս աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով քառանիվի վարորդը կալանավորվել է
Սեպտեմբերի 17, 2025

Ծաղկաձորում անչափահաս աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով քառանիվի վարորդը կալանավորվել է

By Մայիսի 27, 2025 192

Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ երկու աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով  քառանիվի վարորդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Կողաշրջման հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում չորս անձ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրավորներից երկուսը՝ 18-ամյա աղջիկներ, մահացել են։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը,  որը կատարվել է ոչ սթափ վիճակում կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ Քառանիվի վարորդը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը

Սեպտեմբերի 17-ին Երկրի վրա հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներ

ԱՄՆ-ում մահապատիժ կպահանջեն Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար

Պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»․ Զուրաբյան

Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին. ֆինանսների նախարարություն

Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն․ Սուրենյան

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռադիոտեխնիկական սարքավորումներ արտադրող «Օրիզոն» գործարանին

«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Հետք

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին

Թուրքիան արգելում է Նախիջևանից տաքսու վարորդներին մուտք գործել Իգդիր. OC Media

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ինչ փուլում է Կաթողիկոսին «հեռացնելու» ՔՊ-ի ծրագիրը և ո՞ւմ են տեսնում Կաթողիկոսի աթոռին. «Ժողովուրդ»

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան. բացառիկ․ «Ժողովուրդ»

Արցախի ներկայացուցչության շենքի հարցը՝ հաջորդ տարի. «Հրապարակ»

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը