Մայր աթոռը Իսպանիայից ձեռք է բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»
Սեպտեմբերի 16, 2025

Մայր աթոռը Իսպանիայից ձեռք է բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»

By Սեպտեմբերի 16, 2025 11

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ «Երկրային դրախտի քարտեզը»: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների բաժինը։

Նշվում է, որ Սբ Էջմիածնի գանձերի համալրումը տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ և Ռոզա Հովհաննիսյանի բարերարությամբ։

Музей Первопрестольного Святого Эчмиадзина приобрел в магазине Galeria Frame (Мадрид, Испания) эксклюзивную старинную карту под названием Карта земного рая - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2025

«Երկրային դրախտի քարտեզը»

«Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել «DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus» երկհատոր աշխատության»,– ասված է հաղորդագրության մեջ: Քարտեզը ներառում է նաև Հայաստանի տարածքն ու անվանումը։

Էջմիածնից հայտնում են, որ քարտեզը նորոգումից հետո կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս