Խորվաթիան պատրաստ է ավելի քան 12 միլիոն տոննա նավթ մատակարարել Հունգարիային և Սլովակիային
Նոյեմբերի 04, 2025

Խորվաթիան պատրաստ է ավելի քան 12 միլիոն տոննա նավթ մատակարարել Հունգարիային և Սլովակիային

By Սեպտեմբերի 16, 2025 77

Խորվաթիան պատրաստ է ավելի քան 12 միլիոն տոննա նավթ մատակարարել Հունգարիային և ՍլովակիայինԽորվաթիան պատրաստ է Հունգարիայի և Սլովակիայի նավթի բոլոր կարիքները բավարարել Ադրիատիկ նավթատարի միջոցով: Այս մասին CNN-ին հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։

 

«Դուք գիտեք, որ Խորվաթիան ունի, այսպես կոչված, Ադրիատիկ խողովակաշար՝ մեր հարևաններին նավթ մատակարարելու համար, և մենք ստուգել ենք դրա բոլոր կարողությունները։ Խորվաթիան այսօր կարող է երաշխավորել ինչպես Հունգարիային, այնպես էլ Սլովակիային ավելի քան 12 միլիոն տոննա ցանկացած անհրաժեշտ խառնուրդի նավթի մատակարարումը՝ Սազհալոմբատա քաղաքի (Հունգարիա) նավթավերամշակման գործարանի և Բրատիսլավայի (Սլովակիա) նավթավերամշակման գործարանի բոլոր կարիքները բավարարելու համար», – ասել է նա։

Պլենկովիչը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ միայն այն դեպքում, եթե ԵՄ բոլոր երկրները հրաժարվեն ռուսական նավթից:

«Հենց այդ պատճառով կան տարբեր մատակարարման ուղիներ բոլոր այն երկրների համար, որոնք տեսականորեն ռուսական նավթի կարիք ունեին։ Եթե այս հարցը համապատասխան կերպով լուծվի, իսկ մենք կարծում ենք, որ այս երկու երկրների համար խնդիրները լուծվում են Ադրիատիկ խողովակաշարով, ապա կարծում եմ, որ մենք կարող ենք համատեղ լուծման հասնել ԵՄ-ի մակարդակով», – ասել է վարչապետը։  

Խորվաթիայի վարչապետը նաև նշել է, որ երկիրը նպաստում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ընդլայնելով Կրկ կղզում գտնվող հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունը: Ադրիատիկ նավթատարը կառավարվում է խորվաթական Jadranski naftovod (JANAF) ընկերության կողմից:

JANAF-ը շահագործում է երկրի գլխավոր նավթատարները և «Ադրիա» նավթատարի մի մասը, նավթի փոխադրում է իրականացնում Օմիշալ նավահանգստից և տերմինալից (Կրկ կղզի) դեպի խորվաթական և արտասահմանյան նավթավերամշակման գործարաններ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն

Իրաքը պահանջում է ամերիկյան զnրքերի դուրսբերումը մինչև 2026 թվականը

Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել

«Լաբուբուի» հեղինակը մտել է չինացի միլիարդատերերի տասնյակի մեջ

«Իսկանդեր» հրթիռները զգալիորեն նվազեցրել են ԱՄՆ Patriot ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը

Հյուսիսային Կորեան մոտ 10 հրթիռ է արձակել Պենտագոնի ղեկավարի սահմանային այցի ժամանակ. Yonhap

Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը

Իսրայելի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագիծը