Հորադիզ- Մեխակավան (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ («Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։
Այս մասին, Թերթի փոխանցմամբ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԱՊԱ-իպնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։
Նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։