Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։