Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները
Սեպտեմբերի 16, 2025

Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

By Սեպտեմբերի 16, 2025 14

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունն իշխանափոխության գործնական ուղիների եւ դրանց շուրջ համախմբման օրակարգով լսումներ է հրավիրել սեպտեմբերի 26-ին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու ճանապարհով, սակայն թիմում քննարկել եւ որոշել են, որ լսումների օրակարգը եւ գլխագիրը պետք է ընդլայնել՝ քննարկումը չսահմանափակելով միայն իմպիչմենտի հարցով, այլ՝ ներքաղաքական իրավիճակ, հանգուցալուծման ճանապարհներ, որպեսզի խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ հարաբերությունները չսրվեն։ 

«Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծում են, որ դեռ կա հնարավորություն՝ «Հայաստան» խմբակցության հետ ընդհանուր հայտարարի գալու եւ պրոցեսները համատեղ իրագործելու։ Թե ինչ ընթացք կստանան լսումները, եւ արդյո՞ք գործընկերները կմասնակցեն դրան, դեռ պարզ չէ։ 

Լսումները նախաձեռնողները հրավիրելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, քաղհասարակության, մտավորականության ներկայացուցիչների, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող գործիչների։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս