Հուրգադայից դեպի հարավ գտնվող եգիպտական Մակադի Բեյ առողջարանի մի քանի լողափ անցյալ շաբաթ ժամանակավորապես փակվել էր, ենթադրաբար, շնաձկան հայտնվելու պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առողջարանում իր աղբյուրին։Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել, թե Հուրգադայի և Մակադի Բեյի ափերի մոտ արձանագրվել է շնաձկների ներխուժում։
«Անցյալ շաբաթվա կեսերին Մակադի Բեյի ափերի մոտ, ենթադրաբար, շնաձուկ է նկատվել։ Ձեռնարկվել են անվտանգության միջոցներ. մերձակայքում գտնվող մի քանի հյուրանոցների լողափեր փակվել են լողալու համար, իսկ ծովում պարեկություն է իրականացվել», – ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ շնաձկան մասին հաղորդագրություններից երեք օր անց լողափերը վերաբացվել են։