Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել
Սեպտեմբերի 17, 2025

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել

By Մայիսի 22, 2025 152

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։ Այս մասին գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»։

Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության երկու անձ։

«Այսօր երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է Նոեմը։

Լրատվամիջոցները փոխանցում  են, որ կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։ Նա ձերբակալությունից հետո վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»: Ականատեսների խոսքով՝ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։

Զոհերը երիտասարդ դիվանագետների զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը միայնակ է գործել և ակտիվ սպառնալիք այլևս չկա: Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հակասեմիտիզմն ու արմատականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն Green Card վիճակախաղին մասնակցելու համար վճար է սահմանել

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն. ՔՊ

Բաքուն տեխնիկայի կամ զինшմթերքի հերթական խմբաքանակն է ստացել. ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ուշագրավ թռիչքները

Աները դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային. վիճակը ծանր է

Սերբիայի հավաքականի նախկին խաղացողը մահացել է գոլ խփելուց մի քանի րոպե անց

Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը

Սեպտեմբերի 17-ին Երկրի վրա հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներ

ԱՄՆ-ում մահապատիժ կպահանջեն Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող տղամարդու համար

Պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»․ Զուրաբյան

Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին. ֆինանսների նախարարություն

Սեպտեմբերի 19-ից ևս մեկ մեծ քայլ դեպի աշուն․ Սուրենյան

ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռադիոտեխնիկական սարքավորումներ արտադրող «Օրիզոն» գործարանին

«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Հետք

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին